ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Նորաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանի վարած Ваз 2107 մակնիշի և 50-ամյա Սարգիս Ավագյանի վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Վարդանյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սպարտակ Հապետյանն ու 38-ամյա Կարինե Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ