Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչները եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

406008841_785811526891654_5283058496088061039_n-1-750x375

Հայաստանն առաջին ներկայացուցիչներն ունի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում մրցել է Թայպեյը ներկայացնող Շեն Սին -էլի հետ:Մենամարտի առաջին ռաունդի վերջնամասում Հեղինեն արդյունավետ հարվածաշար է անցկացրել, որից հետո մրցավարը հաշիվ է բացել,Պետրոսյանը շարունակել է նույն կերպ և հերթական նպատակային գրոհից ու նոկդաունից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը և արձանագրել մեր բռնցքամարտիկի հաղթանակը տեխնիկական նոկաուտով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Առնո Դարչինյանն էլ 46կգ քաշայինների կիսաեզրափակչում մրցել է Աբդուրախմոն Մախմուդջանովի հետ:Առաջին երկու ռաունդներում Առնոն ստեղծել է շոշափելի առավելություն և մենամարտի վերջում ավելի հանգիստ գործելով՝ հաղթել է 4-1 հաշվով:

Նշենք՝ կանանց եզրափակիչները կկայանան կիրակի՝ դեկտեմբերի 3-ին, իսկ տղամարդկանցը՝ դեկտեմբերի 4-ին:

--00—ՅՄ