ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագատա Կորնհաուզեր-Դուդան նոյեմբերի 28-29-ը եղել է Հայաստանի Հանրապետությունում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից, օդանավակայանում հյուրին դիմավորել են Երևանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պարոն Պարույր Հովհաննիսյանը։
Այցի երկրորդ օրը Լեհաստանի նախագահի տիկինը հանդիպել է Հայաստանում լեհական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև աշակերտների և լեհերեն լեզուն ուսուցանող ուսուցիչների հետ։ «Օգնություն Արևելքի լեհերին» ծրագրի շրջանակներում նախագահի կինը նյութական օգնություն է փոխանցել համայնքին, ինչպես նաև կրթական և ուսումնական պարագաներ:
Երևան կատարած այցի ընթացքում Լեհաստանի առաջին տիկինն այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ