Ավստրիան՝ հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

487423-1200x675-1

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի թվիթերյան հաղորդագրության մեջ։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունների վերաբերյալ։ 

Սա կնպաստի ամբողջ Հարավային Կովկասի կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը։  Մենք Եվրամիության հետ միասին պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ