ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացվելու է միայն նախնական գրանցման դեպքում։
«Հարգելի՜ հայրենակիցներ
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (պայմանավորվածության ձեռք բերման) դեպքում։
Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին armaustriaconsul@mfa.am` նշելով Ձեր հեռախոսահամարը։
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ»։