ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ձյան և մերկասառույցի պատճառով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար. ավելի քան 3 հազար բեռնատար սպասում է անցնելու հերթին, գրում է Sputnik Грузия-ն։
Տրանսպորտային մյուս միջոցների համար երթևեկությունը բաց է։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնում է՝ հերթերում 500 բեռնատար կա Հայաստանից ՌԴ ուղղությամբ և 1000 բեռնատար ՌԴ-ից դեպի ՀՀ ուղղևորվող:
--00—ՍՊ