Խոշոր ավտովթար «Չայնիի» ոլորաններում. բախվել են BMW-ն ու Toyota-ն․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

4

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, սառած ճանապարհի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։



Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում՝ «Գուրման» հացատան հարևանությամբ, բախվել են BMW և Toyota Camry  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ 



Շտապօգնության բժիշկները 1 հոգու էլ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։



Բախման հետևաքնով 2 ավտոմեքենաների առջևի 1-ական անվահեծանները կոտրվել են։



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած շաղը ու եթե ճանապարհը սապասարկող ճանշինը ցուցաբերեր սրտացավ մոտեցում, ինչպես մի քանի օր է՝ հսկայական աշխատանքներ է կատարում Սիսիանի ճանշինը, որոնց շնորհիվ Սիսիանի տարածքում ոչ մի խցանված ճանապարհ չկա և տեղի չեն ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ապա «Չայնիի» հատվածը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ։



Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

 --00—ԱՊ