Պրահայի համալսարանում 14 մարդու կյանք խլած հրաձգության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

frnjhrftghn

Պրահայի համալսարանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի, 24 մարդ վիրավորվել է։ 24-ամյա հրաձիգը համալսարանի ուսանողներից էր։ Նա նույնպես մահացած է։Սպանված են գտել նաև չարագործի հորը։ Սա համարվում է Չեխիայում տեղի ունեցած ամենասարսափելի զանգվածային հրաձգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Չեխիայի կառավարությունը դեկտեմբերի 23-ին սգո օր է հայտարարել՝ իր հիշատակ հրաձգության զոհերի։

Պրահայի ոստիկանապետ Մարտին Վոնդրասեկը հայտնել է, որ օրվա սկզբին հաղորդում է ստացվել այն մասին, որ տղամարդն, ամենայն հավանականությամբ, Կլադնոյի շրջանում գտնվող իր քաղաքից մեկնում է Պրահա՝ սեփական կյանքին վերջ դնելու մտադրությամբ։ Այս հաղորդումը ստանալուց հետո հրաձիգի հորը գտել են մահացած վիճակում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ