Խաչատուրյանը, Փաշինյանը, ԱԺ պատգամավորները մասնակցել են ԿԲ հանդիսավոր ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

յյ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ 



Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ:



Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել անդրադառնալով անցնող տարում Կենտրոնական բանկի գործունեությանը և շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի և բանկային համակարգի ներկայացուցիչներին իրենց գործունեության համար:



Վարչապետն իր խոսքում մասնավորապես բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի կարևոր դերակատարությունն ու պատրաստակամությունը:

--00—ՍՊ