Գլուխը պատին է դեմ տվել Փաշինյանը՝ խորտակում է ՀՀ-ն, նրա պաշտոնավարումը սպառնալիք է մեր համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

ՀՀ ցանկացած քաղաքացի շատ լավ հասկանում է, որ ԵՄ-ին անդամակցելու, այդ ընտանիքի անդամ դառնալու համար տնային աշխատանք է պետք, ռեֆորմներ պետք է լինեն բոլոր ոլորտներում։ Անգամ, եթե համապատասխանենք չափանիշներին, քաղաքական որոշում է պետք, իրենք ևս շատ խնդիրներ ունեն։ Սերժ Սարգսյանի օրոք կնքվեց ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, ութ տարի է անցել, ի՞նչն էր խանգարում իրագործել այն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Եղբա՛յր, ինքնիշխան քաղաքականություն վարել չի նշանակում գլուխը պատին դեմ տալ, եթե նահանջի ճանապարհ չունես, չի նշանակում՝ պետք է գնաս, ընկնես անդունդը ու խորտակես Հայաստանը, հայ ժողովրդին։ Ռուսաստանի նկատմամբ սթափ, շրջահայաց, հավասարակշիռ վարքագիծ պետք է դրսևորել»,- հավելեց բանախոսը։ 

Նորիկյանի կարծիքով, Փաշինյանը մոլորության մեջ է, նա համոզված է իր անսխալականության մեջ, իրեն թվում է, որ ինքը պատմական առաքելություն է իրականացնում Հայաստանի համար։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ