ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Սյունիքի մարզ, ք․ Կապան)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
--00—ՅՄ