ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ուղիղ 1 տարի առաջ, 2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։
Մտա՞վ ուղեղներդ։
Ասում եմ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Նիկոլի ԱԽՔ-ին էլ ասեք, սա է եղել հայանպաստ բանակցությունը ոչ թե ձեր բանակցածը՝ ամեն ինչ հանձնելը թշնամուն։ Դե ոնց «Նիկոլ դուխով» գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք, տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք»։
--00—ՅՄ