Էրդողանը Արցախի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2024-01-10_17-52-50

Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Խոսելով դիվանագիտական և ռազմական ճակատում թուրք ժողովրդի շահերի պաշտպանության մասին՝ հիշատակել է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունները:

Այս համատեքստում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը որակել է որպես «ազատագրում հայկական բռնազավթումից» և դա համարել թուրք ժողովրդի շահերի պաշտպանության հարցում իրականացված գործողություններից մեկը:

--00—ՅՄ