Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարը երկարաժամկետ աջակցություն է խոստացել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

20230415_gaf_u55_657-pic_32ratio_1200x800-1200x800-38979

Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար Ստեֆան Սեժուրնեն ժամանել է Ուկրաինա և հայտարարել Կիևին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու Փարիզի մտադրության մասին։

«Ես եկել եմ այստեղ ասելու, որ Ֆրանսիան երկարաժամկետ հեռանկարում կաջակցի Ուկրաինային՝ տնտեսական, ռազմական և հումանիտար տեսանկյունից»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ Սեժուրնեն ասել է, որ Ֆրանսիան «այցելությունների շարք» կիրականացնի այս երկիր՝ գնահատելու համար, թե ինչ է այսօր անհրաժեշտ ուկրաինական կողմին։

--00—ՅՄ