ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Մերսին նահանգի Այդընջըքի շրջանում միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը կողաշրջվել է: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Որպես ավտոբուսի կողաշրջման պատճառ նշվում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ կառավարման կորուստը:
Տեղի ունեցածի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել Մերսինի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է 9, իսկ վիրավորվել 30 քաղաքացի:
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական, ոստիկանական, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության (AFAD) ջոկատներ, ինչպես նաև շտապօգնության բրիգադ:
--00—ԼՀ