ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Թուրքերի հետ դիվանագիտական զրույցներով հեռուն չենք գնա, իրենց փողոցային խուլիգանի նման են պահում: Ուզում են մաքսիմալը ստանալ, եթե դեմը չառնենք, կտեսնենք «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն» կամ հայկական-թուրքական համատեղ հանրապետություն, վտանգները պետք է հաշվի առնել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։
«Պատերազմից հետո թուրքերը վերցրել են այն տարածքները, որոնք կարող են տրամպլին հանդիսանալ հայկական ԶՈւ-ն ջախջախելու համար, նրանք բլիցկրիգով պատերազմի են պատրաստվում, եթե չստիպենք, որ հեռանան՝ տեղի է ունենալու Հայաստանի մասնատում։ Դա Հայաստանը լավ հասկանում է, դա է պատճառը, որ առաջարկվում է երկուստեք սահմանից հետքաշման ծրագիր», - ավելացրեց Վարդանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ