Եթե ավանակ չենք, պետք է հասկանանք՝ թուրքի նպատակը մեզ վերացնելն է, ձեռքներս ենք վեր պարզել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ներքին Հանդում թուրքերի արածը «Հատուցում» օպերացիա չէր, դա պլանավորած, անհամաչափ հարված էր, խփեց այնտեղ, որտեղ ԵԿՄ-ն հերթապահություն էր անում, խփեց մշտական ինժեներական աշխատանքներ կատարող, հավաքագրված ԵԿՄ բաժնին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Ընկել ենք գետնին, ձեռքներս պարզել, ասում ենք՝ նայի, ձեռքներս զենք չկա, նրանց ուզածն էլ դա է։ Խնդիրն այն է մենք թույլ ենք տալու ինչ ուզում են` մեզ հետ անե՞ն, թե ոչ։ Եթե ավանակ չենք կամ ականջի մեջի նստած փոքր մարմին չենք, պետք է ռեալ հասկանանք, որ մեր համար ոչ մեկ չի կռվելու, ՌԴ-ի, ԱՄՆ-ի սիգնալը պետք է հասկանանք»,-ընդգծեց Վարդանովը։

Վարդանովի համոզմամբ, բանակում լուրջ բարեփոխումներ պետք է արվեն, բանակը պետք է մարդակենտրոն դառնա․ «Սուրեն Պապիկյանը գնաց ռեֆորմներ անելու, բայց չի տարբերվում ՊՆ-ի ծոցից դուրս եկած, նախկին լեյտենանտից, որ հիմա գեներալ է։ Սիստեմայի կողմից կուլ գնալը հեշտ է, շատերը գնացին փոխելու, բայց դարձան դրա մի մասը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ