Թուրքիայի գլուխը խառն է, Բաքվի լկտիանալու դեպքում պետք է «տոպկել», Անկարան նրանց չի օգնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Թուրք-իսրայելական վայրենի տանդեմը հոշոտեց Սիրիան, այնտեղ գործընթացները չեն վերջացել։ Ախորժակ ունեցող երկրները եղբայր-դաշնակիցներ են դարձել մինչև հարցը կհասնի ավարը կիսելուն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Իսրայելը դրուզների հանրապետություն կամ ավտոնոմ բուֆեր է փորձելու կառուցել։ Էրդողանի համար պրոբլեմ են քրդերը, հյուսիս-արևելքը զբաղեցնում են քրդական ուժերը, Իսրայելը ԱՄՆ-ի հետ աջակցում է նրանց, իսկ Թուրքիան չի ցանկանում տեսնել նրանց»,- ընդգծեց բանախոսը։

Վարդանովի կարծիքով, Թուրքիան հիմա խնդիրներ չի ցանկանա ստեղծել մեր ռեգինում, քանի որ դեռ չի «մարսել» Սիրիան, դա մեզ հնարավորություն է տալիս ուժեղանալ։

«Թուրքիան ավելի կարևոր գործով է զբաղված, չի աջակցի Ադրբեջանին, Բաքուն այնտեղից միայն օդային համբույրներ է ստանալու, զինվորական օգնություն չի լինի։ Եթե Բաքուն լկտիանա, պետք է լավ «տոպկել»»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ