ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Մենք ենք որոշո՞ւմ, որ Անկախության հռչակագիրը լինի, թե ոչ, դա մեր որոշելով չէ, մենք նման բարոյական, իրավական իրավունք չունենք, հռչակագիրը եղել է և այն անձեռնմխելի է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու որոշմանը և հնչող քննադատություններին։
«Տերմինների սարդոստայնի մեջ չպետք է ընկնենք, սահմանադրության մեջ բարեփոխումները շատ են լինելու։ Նոր սահմանադրությամբ նաև սուպերվարչապետության ուղղությամբ փոփոխություն պետք է լինի, նաև դատական համակարգում փոփոխություն կլինի, պետք է որոշ լծակներ վերցնել վարչապետից և տալ ԱԺ-ին, իմ կարծիքով, ԱԱԾ-ն կամ քննչական կոմիտեն պետք է դառնան նախարարություն՝ հաշվետու լինելով նաև խորհրդարանին, ընդդիմության դերակատարումը ևս պետք է մեծացվի», - ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ