Այսօր տեղումներ չեն սպասվում, վաղը առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

227717

Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

--00—ՅՄ