ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Վլադիմիր Պուտինը փետրվարին կայցելի Թուրքիա, այցը նախապատրաստվում է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Անկարայում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Պուտինի այցը կարող է կայանալ մոտավորապես փետրվարին, սակայն դա կախված է Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների ժամանակացույցից:
Ուշակովի խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է ուկրաինական հարցը։
«Կարող եմ ասել, որ ուկրաինական թեմատիկան հավանաբար կլինի բանակցությունների հիմնական առարկաներից մեկը»,- ասել է նա լրագրողներին:
--00—ԼՀ