ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին կայցելի Թուրքիա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրք պաշտոնյային։
Հունվարի 20-ին Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ փետրվարի 12-ին Պուտինին սպասում են Թուրքիայում։
Հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Պուտինի՝ Թուրքիա այցը նախապատրաստական փուլում է, նա ընդգծել էր, որ մոտ օրերին Կրեմլը կհրապարակի այցի ամսաթիվը։
--00—ԼՀ