ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը 2024 թվականի հունվարի 27-ին Երևանում «Շրջափակված Լենինգրադի երեխաների» հուշարձանի մոտ տեղի ունեցածը գնահատում է որպես հրեշավոր գործողություն՝ ուղղված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների սխրանքը և զոհերի օրհնյալ հիշատակը պղծելուն և ոտնահարելուն։
«Մեր երկրում ամեն տարի անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից ազատագրմանը և վետերաններին հարգանքի տուրք մատուցելուն, ովքեր 1944 թվականի հունվարի 27-ը կոչում են «Լենինգրադի մեր հաղթանակի օր»:
Մեր սրտում ցավով ենք արձագանքում ազգամիջյան ատելություն սերմանելուն և ռազմական իրադարձությունների պատմությունը վերափոխելուն ուղղված ցանկացած քայլ, որը խլել է յուրաքանչյուր երրորդ բելառուսցու կյանքը։ Դեսպանությունը խստորեն դատապարտում է վանդալիզմի անբարեխիղճ այս արարքը և եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը պառակտելու փորձերը։
Վստահ ենք, որ մեր ընդհանուր հերոսական անցյալը նպատակ ունի ծառայելու որպես համախմբող գործոն և բարոյական ուղեցույց ներկա և ապագա սերունդների համար: Մենք հույս ունենք Հայաստանի պետական գերատեսչությունները պատշաճ արձագանք կտան և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։
--00—ՅՄ