ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Փետրվարի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում կազմակերպության և հարակից տարածաշրջանների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ»,-ասել է Զախարովան:
--00—ՅՄ