ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Քննչական կոմիտեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին երկու ամսով նախնական կալանման միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում 24News-ի աղբյուրները։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան իրավապահները ձերբակալել էին Գևորգյանին, որը ժամանակին աշխատել է «Սիներջի» ընկերությունում ու աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ երեկ խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընթանում։
--00—ՅՄ