ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնություն ներառող օրինագծի վերջնական քվեարկությանը։ Որոշումն ընդունվել է 66 «կողմ» և 33 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում այս փաստաթղթի շուրջ վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի 14-ին։
Օրինագիծը նախատեսում են ավելի քան 95,34 մլրդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որից 60,06 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, 14,1 մլրդ դոլարը՝ Իսրայելին օգնությանը, 4,83 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։ Փաթեթով նախատեսվում է նաև 9 միլիարդ դոլարի հումանիտար օգնություն ցուցաբերել քաղաքացիական անձանց տարբեր հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին, Ուկրաինայում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ