ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի հեղինակի պատմվածք։
Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը՝ որպես կառույց, որը պատասխանատու է դասագրքերի փորձաքննությունը պատշաճ իրականացնելու համար, պետք է հետևողական լինի, որպեսզի հեղինակները դասագրքերում չզետեղեն այն, ինչ ուզում են:
«Այս տարվա համար հայտարարված դասագրքերի փորձաքննությունը կհանձնարարվի համապատասխան կառույցներին՝ գրքերը գիտականության մասով փորձաքննելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ այս տարվա ընթացքում դասագրքերի վերաբերյալ նման մասշտաբով խնդիրներ չեն արձանագրվի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ