Ադրբեջանի արձագանքն անհամարժեք էր, հրատապ է զորքերը միմյանցից հեռացնելու անհրաժեշտությունը․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ադրբեջանի արձագանքը անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Սա կրկին ցույց է տալիս հրատապ անհրաժեշտությունը հեռացնելու զորքերը, ինչը ԵՄ-ն պնդում է երկար ժամանակ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը՝ ինքնիշխանության, սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության կարողությունները վերջերս ավելացվել են՝ առաջին հերթին քանակի տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ