ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ՊՆ-ում տեղի են ունեցել մի շարք նշանակումներ։
Մասնավորապես․
Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։
Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ։
Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Համլետ Լևոնյանը նշանակվել է խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։
Արմեն Սեյրանյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետի պաշտոնում։
Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։
--00—ԼՀ