ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիկ Քոչարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
--00—ՄՀ