ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այս գիշեր վերադարձել են Բուլղարիայից: Եվրոպայի առաջնությունից մեդալներով վերադարձած ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզասերներ: Այս մասին հայտնում է /armsport.am-ը։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ (առանձին վարժությունների մեդալները ներառյալ)։ Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում լավագույնն է:
Տղամարդկանց թիմային պայքարում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած ընտրանին երկրորդն է՝ զիջելով միայն Բուլղարիային:
--00—ԼՀ