ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, որի վերջին հայտարարությունները Իսրայելի դեմ հանգեցրել են լարվածության, կրկին քննադատել է Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում։
Նա նշել է, որ Գազայի կանանց ու երեխաների համար անընդունելի է ցերեկային ժամերին մնալ առանց սննդի կամ մեկ բաժակ կաթի։
Բրազիլիայի նախագահը նաև քննադատել է Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին և ասել, որ միանգամայն անընդունելի է, որ ԱՄՆ քվեարկությունը թույլ չտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրադադարի մասին բանաձևի ընդունումը։
Սիլվան Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում որակել է «ցեղասպանություն» և կոչ արել ստեղծել «ազատ և ինքնիշխան Պաղեստին պետություն»։
--00—ՅՄ