ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է.
«Նրանք, ովքեր անվերապահորեն աջակցում են Իսրայելին, մեղսակիցներ են Գազայի կոտորածին: Գազայի ջարդի մեղավորները չպետք է անպատիժ մնան: Այս հանցագործները վաղ թե ուշ պետք է պատասխան տան միջազգային դատարաններում»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ֆիդանը այս մեկնաբանություններն արել է Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆիդանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա և թույլ չտա, որ պաղեստինցիները սովի մատնվեն։
Նա ասել է.«Գազայում սպանդի մեղավորները չպետք է անպատիժ մնան, այս հանցագործները վաղ թե ուշ պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարաններում»:
--00--ԼՀ