ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Խալեդ ալ-Քադումին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Գազայի հատվածում պատերազմը խարխլել է Իսրայելի միջազգային հեղինակությունը և ամրապնդել Պաղեստինի աջակցությունը։
«Այն Իսրայելը, որը կար հոկտեմբերի 7-ից առաջ, այլևս գոյություն չունի... Իսրայելը ոչինչ չունի, որը մենք կարող ենք դիվանագիտական կամ քաղաքական գործիք անվանել։ Հիմա Իսրայելը դարձել է սպանության գործիք»,-ասել է նա։
Ալ-Քադումին պաղեստինցիների ամենակարևոր հաջողությունն անվանել է Իսրայելի ընկալման փոփոխությունը համաշխարհային հարթակում, հատկապես ԱՄՆ-ի և Եվրոպայի երիտասարդների շրջանում, որտեղ Պաղեստինին աջակցող զանգվածային ցույցեր են տեղի ունենում։
--00--ԼՀ