ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ-ի պահանջով ձերբակալված, այնուհետև Բաքվի ջանքերով ազատ արձակված ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլիի հարցով ՌԴ-ից հարցում չեն ստացել, սակայն նրա մամուլի խոսնակը՝ Նարեկ Սարգսյանը արագ օգնության հասավ և հայտնեց, որ ստացել են, և հիմա դատախազության տիրույթում է։
Ղազարյանը ընդգծեց, որ իրենք իրենց գործառույթները պատշաճ կատարել են, ընթացակարգից չեն շեղվել․ «Դա ընթացակարգ է, եթե հետախուզվողին բռնում են՝ հարցում են անում, իսկ մենք էլ պատասխանում ենք՝ մեր կողմից հետախուզվում է, թե՝ ոչ։ Մենք հաստատել ենք, որ նա մեր կողմից հետախուզվում է»,-ասաց նա։
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ նա այդքան արագ ազատ արձակվեց և հայտնեց Բաքվում, նախարարը նշեց՝ նմանատիպ հետախուզվողներ էլի ունեն, երբ բռնել են ու բաց են թողել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ