Մակունցը սենատոր Րիդի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

գ

Ս․թ․ փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ջեք Րիդի հետ (Րոդ Այլընդ, դեմոկրատ)։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր քայլերը։

Սենատորը վերահաստատել է, որ շարունակելու է Հայաստանին աջակցությանն ուղղված իր գործունեությունը։

 --00—ԼՀ