ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Մայիսի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Մարկ Գրինին (հանրապետական, Թենեսսի)։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունների ներուժի տեսլականը։
--00—ԼՀ