Բորելը դատապարտել է Գազային մարդասիրական օգնության բաշխման ժամանակ հասցված հարվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

1131525

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է անվանել հարվածը Գազայի հատվածին՝ այնտեղ մարդասիրական օգնության բաշխման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Ինձ սարսափեցնում են խաղաղ բնակիչների շրջանում հերթական արյունալի սպանդի մասին լուրերը Գազայում, որտեղ հումանիտար օգնության հուսահատ կարիք կա։ Այդ մահերը բացարձակապես անընդունելի են», - գրել է Բորելը։

Նա հավելել է, որ «մարդկանց պարենային օգնությունից զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է»՝ կոչ անելով ապահովել հումանիտար օգնության անարգել մուտք Գազայի հատված։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ