ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Օդեսային։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով, հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են և ստանում են բժշկական օգնություն։ Արձանագրվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ։
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը նույնպես արձագանքել է գիշերային հարվածներին և կոչ է արել քաղաքի բնակիչներին արագ արձագանքել օդային հարձակման ազդանշաններին։
--00—ՅՄ