ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Մարտի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է կառավարության հերթական նիստը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նիստի օրակարգում եղել են տնտեսական ոլորտին, գնաճին, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում մտքեր են փոխանակվել նաև՝ կապված ամերիկյան F-16 կործանիչների գնման գործընթացի հետ:
--00—ԼՀ