Ղրիմում ենթադրաբար ռուսաստանյան պարեկային նավ է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Screenshot_4

«Սերգեյ Կոտով» ռուսական պարեկային նավը ամենայն հավանականության խորտակվել է Ղրիմի ափերի մոտ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, ռուսաստանյան ռազմական տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով խորտակվող նավի տեսանյութը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել նավի խորտակման մասին լուրերը։

--00—ՅՄ