Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

44-pic_32ratio_900x600-900x600-57155

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային, իսկ ռուսները չեն հեռանա այնտեղից։

«Ռուսաստանը երբեք չի վերադարձնի Ղրիմը։ Նույնիսկ Արևմուտքն է նրանց ասում. «Տղե՛րք, այս հարցը փակված է, որոշված ​​է»: Ի՞նչ է, այսօր ռուսները լքելու են այդ տարածքները, որոնք գտնվում են ռուսական բանակի վերահսկողության տակ։ Չեմ պատկերացնում, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի նրանք հեռանան այնտեղից, որտեղ հիմա են։ Հետևաբար, հարցն արդեն լուծված է»,- ասել է նա։

--00—ՅՄ