ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական սթափություն կցուցաբերի. գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ՀԱՊԿ-քարտուղար

ՀԱՊԿ-ը, չնայած հայկական վերնախավի որոշ մտահոգություններին, ապավինում է երկրի ղեկավարության քաղաքական սթափությանը, Երևանը մնում է դաշնակից: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Չեմ թաքցնի, որ Հայաստանի վերնախավի շրջանում որոշակի իրադարձություններ և տրամադրություններ անհանգստություն են առաջացնում, բայց մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությանը և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ուզում եմ շեշտել, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է նա։

«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերի և ընթացակարգերի խստիվ համապատասխան, մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններում», -ասել է Տասմագամբետովը:

--00—ՅՄ