Ցմահ ազատազրկված դատապարտյալի առողջական խնդրի հետ կապված քաղաքացին դիմել է ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

timthumb (1)

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված իր հարազատն ունի առողջական խնդիր և բժշկի կողմից ցուցվել է համապատասխան բուժում։

Վերջինս ցանկություն է հայտնել սեփական ֆինանսական միջոցների հաշվին ցուցված բուժումը կազմակերպել իր նախընտրած բժշկական կենտրոնում։ 

Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր հարազատին բժշկական օգնություն տրամադրելու հարցում։

Պաշտպանի հանձնարարությամբ, բարձրացված հարցի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին։ 

ՀՀ առողջապահության նախարարության հետ  համագործակցության շնորհիվ քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում։

--00—ՅՄ