Վրաստանում բացառում են Սաակաշվիլիի հանձնումը Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ռ

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին հայտարարել է, որ Թբիլիսին մտադիր չէ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինա, նման տարբերակը, նրա խոսքով, բացառված է։ Այս մասին նա լրագրողներին ասել է չորեքշաբթի, ինչպես մեջբերում է ТАСС-ին։

«Ինչպե՞ս կարող է մարդը ցանկություն ունենալ Ուկրաինային հանձնել այն մարդուն ով ձեր տարածքում հանցագործություն է կատարել»,- ընդգծել է Վոլսկին։

Մինչ այս Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները կողմ են Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության դադարեցմանը, որը վերսկսվել է 2023 թվականին և պահանջել ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բանտից՝ երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար։

--00—ԼՀ