ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Տեղեկացրել էինք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն 24News.am-ի հետ զրույցում նշեց հետևյալը․
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։ Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ