Հովիկ Աղազարյանի` պետական գաղտնիքի արտահոսք անելու հարցը Հակակոռուպցիոն կոմիտեում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ Այս մասին 24News-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ականներ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել են, որ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է կատարել:

--00—ՅՄ