ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Եվրասիան ռազմաքաղաքական տեսանկյունից անցումային փուլ է ապրում, այնտեղ, որտեղ մեր պետությունն է, արմատական փոփոխությունններ են լինելու՝ սահմանների փոփոխությունից սկսած մինչև հարաբերությունների ձևաչափ պետությունների և դաշինքների միջև։ Այն, ինչ Հայաստանի համար հրապուրիչ է այսօր, վաղը կարող է հրապուրիչ չլինել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամության թեկնածու դառնալու ՀՀ-ի որոշմանը։
Դիվանագետի կարծիքով, Հայաստանը պետք է ապագա աշխարհի տեսլականն ունենա, որը չունի, իսկ Արևմուտքը, ՌԴ-ն, Չինաստանը ունեն։ Այն աշխարհը, որը ուզում են ստեղծել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան Եվրասիայում, բևեռային փոփոխությունների է հանգեցնելու։
Խոսելով Տավուշում գտնվող տարածքների մասին, որոնք Ադրբեջանը պահանջում է վերադարձնել, Մելիքյանը նկատեց․
«Փաշինյանի համար այդ գյուղերը Հայաստանինը չեն, դրա համար է ասում՝ Տավուշից գյուղ չենք տալու, քարտեզի վրայի անկլավները Փաշինյանի համար Ադրբեջան են, պատսրաստ է հանձնել, իսկ ինչպես է լուծելու կոմունիկացիաների հարցը, հավանաբար` թունել կամ ճոպանուղի է կառուցելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան