ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց Փաշինյանն է միավորել իր ապաշնորհ քաղաքականությամբ, սա իշխանության ճգնաժամի դրսևորում է։ Եթե անգամ այս շարժումը չհաջողի, իշխանության ճգնաժամը չի վերանա, ՔՊ-ի հետհաշվարկը սկսված է, հնարավոր չէ այն կասեցնել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով, 2018-ից հետո սա ամենամասշտաբային շարժումն է, որի շարքերում քաղաքական տարբեր հայացքներով մարդիկ են, մյուս առանձնահատկությունը Բագրատ Սրբազանի ֆենոմենն է։
Նրա համոզմամբ, շարժման մասնակիցները պետք է ունենան քաղաքական օրակարգ, հստակ ճանապարհային քարտեզ, որպեսզի կարողանան ճաքեր առաջացնել իշխանության ներսում։
«Փաշինյանին պետք է մկան թակարդը դնել, չպետք է թույլ տալ նրան շարժումը մաշեցնել։ ՔՊ վերնախավի հետ պետք է բանակցել ու համաներում խոստանալ՝ նրան հանձնելու դիմաց։ ՔՊ-ում չկան «Հունանավետիսյաններ», որ քաղաքի պարալիզացման դեպքում պատրաստ լինեն զոհաբերվել հանուն Նիկոլի։ Երևանը պետք է պարալիզացնել, որ ՔՊ-ն որոշի Փաշինյանին հանձնել։ Տասնյակ հազարով մարդիկ պետք է հեղեղվեն փողոց, Փաշինյանը պետք է կառավարությունում բանտարկված մնա, այդ ժամանակ նա իր ձեռքով հրաժարական կգրի»,- ընդգծեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ