ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Այս պահին Բաքվում անազատության մեջ պահվում է 23 մարդ, աշխատանքները շարունակվում են։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հումանիտար հարցերով առաջընթաց ենք ունեցել, Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարության արդյունքում 32 հայ ռազմագերի ազատ արձակվեց, մեր կողմից՝ 2-ը։ Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - իր խոսքում նշեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ